Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

Օգոստոսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1294 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 176 անձ։ 33 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 11-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 216-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 438-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 53 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1246 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 149 անձ։ 17 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 113-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 534-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 8 անձ։

Related posts

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին