Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2658 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 160 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 58, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 128, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 273-ը տեխնիկական զննություն չանցած, 70-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 58 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1624 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 94 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 111 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, չամրակապված վարելու՝ 40, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 21, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 3 իրավախախտումներ։ 85 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 292-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկել 13 անձ։

Related posts

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ