Պարեկներին կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։ Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար:

Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով 47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն Կոմիտե:

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա