Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ. Փաշինյան

Կառավարությունն ի՛նչ քայլեր է ձեռնարկում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ: Այս հարցին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչը տրամաբանական չէ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել ու հայտնում ճկունություն ցուցաբերել այս հարցում` Ադրբեջանի հետ աշխատելու, որ գերիները վերադառնան. բանակցությունները մի ճանապարհն են: Մենք նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել գերիների հետ` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»:

Երկրորդ ուղղությունը, ըստ վարչապետի, իրավական մոտեցումներն են. ՄԻԵԴ և հնարավոր իրավական ատյաններ են դիմում, մի շարք դեպքերում հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ ունեն, և, իհարկե, ուղղություններից է միջազգային արձագանքը, միջազգային հանրության ուշադրությունը:

«Այդ աշխատանքը բավարար չի կարող լինել, քանի դեռ մեր եղբայրները չեն վերադարձել, ես էլ գոհ չեմ, որ մինչ այս պահը չենք կարողանում արդյունքներ արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի, ուզում եմ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրների ընտանիքներից և իրենցից էլ: Հիշեցնեմ, որ 2020-ից ի վեր հարյուրից ավելի գերիներ են վերադարձել»,- ասաց վարչապետը:

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում