Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ: Դրանում ասված է․

«Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես միլիոն հայեր աքսորվել և սպանվել են Օսմանյան կայսրությունում: Հիշատակի այս օրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի և աշխարհի հայերի հետ ենք ու սգում ենք բազմաթիվ կյանքերի կորուստը: Ամեն տարի ապրիլի 24-ին վերաիմաստավորում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերը։ Այս օրը ողբերգության դեմ հայ ժողովրդի ուժի և տոկունության ևս մեկ ապացույց է: Բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեզ մոտ և այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրում: Իմ վարչակազմը հավատարիմ է կրոնական ազատության ապահովմանը և խոցելի խմբերի պաշտպանությանը: Պատրաստակամ ենք՝ շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային կայունությունը: Միացյալ Նահանգները ձգտում է բարգավաճման և անվտանգության»:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք