Պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի պատասխան չներկայացնելու դեպքում գործատուն կարող է աշխատակցին ազատել աշխատանքից

60 կողմ, 0 ձեռնպահ, 26 դեմ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ըստ հիմնավորման՝ նախաձեռնությունն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը:

Այսպես, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման տեղեկանքը կամ բացասական լինելու վերաբերյալ ՊՇՌ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր:

Որոշ ժամանակահատված նույն պատճառաբանությամբ աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:

Related posts

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ