Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու. Պապոյան

Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու․ հուսով եմ՝ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում, և, հուսով եմ, ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը՝ վերանորոգված հրապարակով։

Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ շահեկան վիճակում են լինելու, քան այն, ինչ նախատեսվում է Գյումրիում։ Լինելու են երգող շատրվաններ, կրակներ և այլն, ֆանտաստիկ գեղեցիկ արդյունք է լինելու։ Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու այս ծրագրի արդյունքում, մենք այսպիսի ենթակառուցվածքների վրա էլ ենք շեշտը դնելու։ Մեր բոլոր քաղաքները պետք է լինեն գրավիչ, զարգացող, զբոսաշրջիկների համար հետաքրքիր»,- այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան