Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատճառ չի տեսնում, որ Հայաստանի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղ չայցելեն։ Նա այդ մասին ասել է այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի՝ Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։ Ալիևն ասել էր, որ պետք է վերջ տալ դրան, թե չէ Հայաստանն ավելի շատ կզղջա դրա համար։

Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանի ու Արցախի հայերի կապը պետք է պահպանվի, ու բոլորը համամիտ են այդ հարցում։

«Եվ եթե բոլորը համամիտ են, ապա այնպիսի պատճառներ չեմ տեսնում, որոնք պետք է խանգարեն այդ մակարդակով շփումներին։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, ինչը ոչ մի բացասական հույզեր չի առաջացնում Բաքվում։ Տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ», – ավելացրել է Լավրովը։

Related posts

ՀՀ ԱԳ նախարարը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է