Պատերազմը սկսել է Արևմուտքը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան ստացել է անորոշ կամ երեսպաշտ արձագանք։

«Նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»,- ասել է պետության ղեկավարը։

«2021 թվականի դեկտեմբերին մենք պաշտոնապես ուղարկեցինք ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, բայց ստացանք ուղիղ մերժում բոլոր կետերով։ Հետո վերջապես պարզ դարձավ, որ հրաժարվել են ագրեսիայի համար։ Սպառնալիքն օրեցօր մեծանում էր», -ասել է Պուտինը:

Related posts

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի

Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար

Դանակահարվել են Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանն ու ծնողները