Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն

Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը վարման կարգով խոսք խնդրեց և հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշմանը, քանի որ 8-րդ գումարման խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «անուրանալի» նեդրում է ունեցել այս նախագծի ստեղծման, արծարծման և ընդունման հարցում, ապա հույս հայտնեց, որ պատգամավորական էթիկայի կանոնները կպահվեն թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ:

Վարման կարգով խոսք խնդրեց նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հայտարարելով, որ կողմ են քվեարկելու նախագծին, ապա 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

Related posts

ԱԺ-ում բաշխվեցին մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները

Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից