Պատանի լեռնագնացները մաքրում են բնությունը․ ՇՄՆ

Պատանի լեռնագնացները մաքրում են բնությունը։ « 4 Գագաթ» լեռնային ակումբի նախաձեռնությամբ Ապարանի ջրամբարի տարածքում և Եղիպատրուշ գյուղի մատույցներում կազմակերպվել են մաքրման աշխատանքներ։ Միջոցառմանը մասնակցել են երեխաներ, որոնց համար այն դարձել է ոչ միայն բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի գործնական փորձ, այլև կրթական միջոցառում։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ջրամբարի ափամերձ գոտիները հաճախ ծանրաբեռնված են աղբով, ինչը վնասում է ինչպես ջրային միջավայրը, այնպես էլ շրջակա բնությունը։ Միջոցառման ընթացքում երեխաներին ներկայացվել են նաև աղբի կուտակման պատճառները և դրա հետևանքները էկոհամակարգի վրա։

Նման նախաձեռնությունները կարևոր են հատկապես երիտասարդ սերնդի համար, քանի որ հենց վաղ տարիքից ձևավորվող բնապահպանական մտածողությունն ու պատասխանատվության զգացումը հիմք են դառնում ապագայում բնության հանդեպ գիտակցված վերաբերմունքի։

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան