Պատահար Շիրակի մարզում. ուղևորուհին մահացել է

Սեպտեմբերի 28-ին, ժամը 6.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղում բախվել է մի շինության պատի. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 42-ամյա ուղևորուհի Լիլիթ Մաթևոսյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտյան Ախուրյանում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մի շինության պատի. ուղևորուհին տեղում մահացել էր:

***Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել