Պապիկյանը ՊՆ ռազմական ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել ղեկավար կազմի հետ

Օգոստոսի 7-ին այցելել եմ ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը զեկուցել է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:
Հորդորել եմ լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ և ջանք չխնայել դրանք զինված ուժերից արմատախիլ անելու համար:
Անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։
Հանձնարարականներ և ցուցումներ եմ տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»,- գրել է Պապիկյանը:

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը