Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է աշխատանքից. Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ Տոնոյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից», – ասված է նախագահի հրամանագրում:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2018 թ. մայիսի 11-ին։

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը