Պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ. Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Երկրի ղեկավարը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին:

Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:

Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել մտքերի փոխանակում, Արցախի նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Related posts

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ջերմաստիճանը կնվազի

Արամ Ղազարյանը Լոռու մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է