Պայթյnւնից տուժած 2 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, ստացել են 60 տոկոս այրվածք. «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» երեկ տեղափոխվել է 7 այրվածքով պացիենտ, որոնցից մեկի վիճակը թեթև է եղել, ամբուլատոր սպասարկվել է և գնացել տուն։ 4-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության կայուն, նրանք գտնվում են բաժանմունքում, ստանում են անհրաժեշտ բուժում Ունեն մոտավոր 20-25 տոկոս մակերեսի այրվածք և մոտավորապես 2-րդ աստիճանի խորություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

«Երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և պայքար է գնում կյանքի համար։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող բուժառուների մոտ  ունենք 60 տոկոս այրվածք՝ այդ թվում նաև թոքային հյուսվածքի վնասում։ Ունենք 3-րդ, 4-րդ աստիճանի խորություն, անգամ ածխացման նշաններ կան, ծայրահեղ ծանր է նրանց վիճակը»,- ասաց նա։

Նա հավելեց, որ ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ գրեթե ամբողջությամբ այրված է մեջքը և վերջույթները։

«Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր  միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, և անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզով դա արվի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ կարևոր է վիճակի փոփոխությունը 5-7-րդ օրը և 7-10-րդ օրը, երբ թունավորումը հասնում է իր մաքսիմալ աստիճանին: Այս օրերին մենք սպասում ենք պացիենտի վիճակի վատացում: Այս պահին գնահատել, թե ինչ է լինելու, չենք կարող:

Նա նաև հավելեց, որ տուժածներից 6-ը միջին տարիքի տղամարդիկ են, մեկը՝ կին, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկի կինն է: Նա դուրս է գրվել, դրսում է:

Related posts

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք