Պայթյուն Ռուսաստանի վառոդի գործարանում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Ռյազանի մարզի «Էլաստիկ» վառոդի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է երեքից հինգ մարդ, առնվազն երկու տասնյակը՝ վիրավորվել։

Telegram ալիքները հաղորդում են, որ վիրավորներից հինգի վիճակը ծանր է։ Baza-ն գրում է, որ հինգ մարդ զոհվել է, և «փլատակների տակ դեռ մարդիկ կան, որոնց հասնելը բարդ է»։ Ալիքի աղբյուրները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության տեխնիկայի խախտման հետևանքով։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը