Պայթյուն Դամասկոսում. կա առնվազն մեկ զոհ

Սիրիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի Բաբ Շարքի շրջանում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով սիրիական բանակի մի զինվոր է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:
Երեքշաբթի՝ մայիսի 19-ի կեսօրին, երբ սիրիական բանակի ստորաբաժանումները նույն շրջանում՝ նախարարությանը ենթակա կառույցներից մեկի դիմաց, նռնակ էին հայտնաբերել և այն վնասազերծում էին, մի փոքր այն կողմ ականապատված մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով արձանագրվել են մեկ զոհ և առնվազն 18 վիրավոր։
Այդ շրջանում է գտնվում նաև հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին: Պայթյունը որոտացել է տաճարի ոչ անմիջական հարևանությամբ:
Հայ վիրավորներ կամ զոհեր չեն եղել։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել