Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով 14 երեխա է զոհվել, ևս 5 երեխա՝ վնասվածք ստացել:
Լրատվամիջոցների տվյալով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Լահոր նահանգում: Միջադեպի պահին շենքում եղել է ավելի քան 30 մարդ:
Իշխանությունները ձերբակալել են երկու կասկածյալի, այդ թվում՝ շենքի սեփականատիրոջը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: