Չուվաշիայում Ձմեռ պապի հագուստով տղամարդը մտել է խանութ, սելֆի արել, այնուհետև սպանել խանութի տիրոջը

Ձմեռ պապի հագուստով տղամարդը Չուվաշիայում (Հանրապետություն՝ ՌԴ-ի կազմում) կրակել և սպանել է խանութի տիրոջը։ Մինչ այդ նա սելֆի է արել իր զոհի հետ, այս մասին գրում է SHOT տելեգրամյան ալիքը։

Նախօրեին զինված տղամարդը ներխուժել է «Բերյոզկա» խանութ, որտեղ եղել է 44-ամյա Յուրի Ս.-ն։ Սանտայի հագուստով տղամարդը նախ շրջել է խանութում, ապա կրակել է գործարարի վրա. նա տեղում մահացել է։

Մի քանի ժամ անց տղամարդուն բերման են ենթարկել։ Նա խոստովանել է, որ կոստյումը հագել է դավադրության համար։

Related posts

Քնի ժամին անչափահասին նկատել է միջանցքում, հրելով տեղափոխել խմբասենյակ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել․ «Զատիկ»-ի դաստիարակի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ԱԺ նիստ . ՈՒՂԻՂ

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից