Չի կարող անդադար այս պրոցեսը ձգվի. Փաշինյանը՝ «Մարտի 1»-ի մասին

Ես մեր դատաիրավական համակարգի գործընկերներին ասում եմ՝ իմ տպավորությամբ, որ այսպես գնա, ՄԻԵԴ-ը մի հատ էլ որոշում է կայացնելու, որ «Մարտի 1»-ի գործով 2018-2025 թվականներին նորմալ դատավարություն չի արվել, ինչ-որ մարդիկ հավաքվել են, ջան ասել, ջան լսել, ձևական սիմուլյացիաներ արել, թողել գնացել են: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք կարող այդպիսի բան թույլ տալ։ Հասկացանք, որ դատական համակարգն անկախ է, բայց դրա քաղաքական պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։ Պետք է լրջանալ, սենց չի կարելի։ «Մարտի 1»-ի գործով այսօրվա դատավարությունը գնում է նախկին դատավարության ճանապարհով, որ գնա Եվրոպական դատարանում ֆարսի կարգավիճակ ստանա։ Պետք է լրջանալ, և այդ դատավարությունը պետք է բոլոր մասնակիցներին լրջացնի և կոնկրետացնի։ Մենք չենք ուզում ոչ մի ձևով միջամտել, որովհետև ես էնքան շահագրգիռ եմ, ես շատ շահագրգիռ եմ էդ գործով։ Չի կարող անդադար այս պրոցեսը ձգվի: Ընդ որում՝ ասում եմ՝ բացահայտված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն