Չի կարելի պատգամավոր լինելով՝ աշխատել ինչ-որ լրատվականի մոտ՝ որպես ինֆորմատոր. Ալեքսանյանը՝ Աղազարյանի մասին

Ինչպես հայտնել ենք Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:

Ինչո՞ւ է պատգամավորը հեռացվել՝ լրագրողների հարցին ի պատասխան, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց՝ կուսակցական կարգապահությունը խախտելու համար։

Ալեքսանյանն անդրադարձավ նաև Հովիկ Աղազարյանին՝ նշելով.

«Չի կարելի ԱԺ պատգամավոր լինելով իջնել այն մակարդակի, որ դառնաս ինչ-որ նողկալի խոսափող կամ արտահոսքի ընդամենը չփակված անցք: Չի կարելի լինել պատգամավոր և աշխատել ինչ–որ լրատվականի մոտ՝ որպես ինֆորմատոր, որը պատկանում է բոլորիս հայտնի ուժերի»:

Related posts

Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ

Գալուզինը` ՀԱՊԿ֊ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին