Չիլիի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանությանը՝ երկրի ներքին գործերին միջամտելու մեղադրանքով

Չիլիի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանությանը՝ երկրի ներքին գործերի մասին դիվանագիտական առաքելության նոր ղեկավար Բրենդոն Ջադի խոսքերի պատճառով: Արտգործնախարար Ալբերտո Վան Կլավերենը դիվանագետի խոսքերն անվանել է «անտեղի և անհաջող»:

«Կարծում ենք, որ նրա հայտարարությունները միջամտություն են մեր երկրի ներքաղաքական գործընթացին և մեր պետության ներքին գործերին, և մենք այդ դիրքորոշումը նրան ենք հասցրել բողոքի նոտայի միջոցով»,- հայտարարել է նախարարը:

Ջադը Չիլիում է երկու շաբաթից պակաս։ Մամուլի ասուլիսում մեկնաբանելով հարավամերիկյան երկրի նախագահի ընտրության առաջիկա երկրորդ փուլը՝ դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհամագործակցի ցանկացած կառավարության հետ, որը կընտրեն չիլիացիները, սակայն գաղափարապես ավելի մոտ կառավարության հետ ավելի հեշտ կլինի աշխատել:

Նոյեմբերի 16-ին Չիլիում տեղի է ունեցել նախագահի ընտրության առաջին փուլը։ Երկրորդ փուլ են դուրս եկել իշխող ձախ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու Ժանետ Հարան և պահպանողական Հանրապետական կուսակցությունից Խոսե Անտոնիո Կաստան:

Related posts

32/28 ընտրատեղամասում արդեն քվեարկել է ավելի քան 100 ընտրող

Տարեց ընտրողները հաճախ օգնության կարիք ունեն․ ինչ իրավիճակ է 31/55 ընտրատեղամասում

31/56 ընտրատեղամասում է քվեարկել նաև պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանը