Չարենցավանում վիճաբանության ժամանակ 34-ամյա բնակիչը դանակահարել է 26- ամյա երիտասարդին

«Չարենցավան» բժշկական ահազանգ էր ստացվել, որ ազդրի ծակած վերքերով բուժօգնության է դիմել չարենցավանցի 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վաճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 34-ամյա համաքաղաքացին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 34-ամյա բնակիչը օգոստոսի 12-ին ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին:

Related posts

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել