Չավուշօղլուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ermenihaber:Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի Ահմեթ Յեսևիի համալսարանի 2020-2021թ․ ուսումնական տարվա բացման արարողությանը անցկացված տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձել է Հայաստանին, արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։

Չավուշօղլուն, ակնկարկելով Հայաստանին, նշել է, որ տարածաշրջանում  կան «թույլ, անկառավարելի և  ագրեսոր պետություններ» և հավելել, որ իբրև թե վերջին շրջանում «Ադրբեջանի դեմ Հայաստանի նորից ուժգնացած ագրեսիան իրենց կրկին ցույց տվեց այդ իրողությունը»։

Նա, կրկնելով այն պնդումը, որ «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը 30 տարի բռնազավթված է Հայաստանի կողմից», նշել է, որ հիմա էլ «Հայաստանը հարձակվում է նաև Ադրբեջանի այն տարածքների վրա, որոնք բռնազավթված չեն»։

Չավուշօղլուն հերթական անգամ ասել է, որ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանի կողքին լինել։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան