Ուրախ եմ, որ շարունակում եք ստեղծագործել՝ հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը. վարչապետը՝ Ռոբերտ Ամիրխանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով

«Հարգելի մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:

Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք:

Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունը, ծանոթ ու սիրելի է բոլորիս:

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել և աշխատել երիտասարդների հետ՝ օգնելով նրանց մասնագիտական և ստեղծագործական կայացման գործում, հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը:

Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»,- ասված է ուղերձում:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան