Ուշադրություն տնտեսավարողներին․ օրենքի նոր պահանջն այսօրվանից մտել է ուժի մեջ

2025թ. մայիսի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15․1-րդ մասը:

«Սպանդանոցային ծագում ունեցող մսի կամ այլ կենդանական ծագման մթերքի վաճառքի դեպքում պարտադիր է փակցնել կառավարության սահմանած փաստաթղթերը, որոնք հաստատում են մթերքի սպանդանոցային ծագումը՝ տեսանելի տեղում, որպեսզի սպառողները տեղեկացված լինեն մթերքի աղբյուրի մասին։
Օրենքի պահանջի խախտման դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝

Տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ից մինչև 100-ապատիկի չափով։
Կրկնակի խախտման դեպքում՝ տուգանք 150-ից մինչև 200-ապատիկի չափով։
Խնդրում ենք խստորեն պահպանել օրենքի պահանջները՝ խուսափելու համար պատասխանատվությունից։
Տեսանելիությունը՝ վստահության հիմք է»,-հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Related posts

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել

Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը