Ուղևորուհու ուղեբեռի մեջ հայտնաբերել են նրա հայազգի հանգուցյալ ամուսնու ոսկորները

Գերմանական Մյունխեն քաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն ուղևորուհիներից մեկի ուղեբեռում հայտնաբերել են նրա հանգուցյալ ամուսնու մասունքները: Այս մասին տեղեկացնում է bild.de կայքը` հղում տալով դաշնային ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ ոսկորները հայտնաբերվել են ստուգումների ընթացքում, դրանք եղել են փայտե տուփի մեջ: 74-ամյա ուղևորուհու ուղեբեռի ստուգմանը միացել են սահմանապահ ծառայության աշխատակիցները, բժիշկն ու դատախազությունը:

Պարզվել է, որ կինն ու իր 52-ամյա դուստրը ցանկացել են իրենց հանգուցյալ ամուսնու և հոր մասունքներն իրենց բնակավայր Հունաստանից տեղափոխել տղամարդու հայրենիք` Հայաստան՝ Մյունխենի և Կիևի տարածքով: Փաստաթղթերի համաձայն` տղամարդը մահացել է դեռևս 2008 թվականին և թաղվել է հունական Սալոնիկ քաղաքից ոչ հեռու:

Արդյունքում իրավապահ մարմինները եզրակացության են եկել, որ հանգուցյալի ոսկորների տեղափոխությունը չի հակասում օրենսդրությանը և թույլ են տվել կանանց շարունակել իրենց ճանապարհը դեպի Հայաստան` իրենց հետ տանելով հարազատի մասունքները:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է