Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան մտերիմ ժողովուրդներ էին, բայց հիմա նրանք թշնամիներ են դարձել, և դա տեղի է ունեցել Մոսկվայի մեղքով, Kyodo-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին նախագահ (1994-2005 թթ.) Լեոնիդ Կուչման։

Լրագրողը, քաղաքական գործչի հետ զրույցում, նշել է, որ ռուսներն ու ուկրաինացիները համարվում են եղբայրական ժողովուրդներ։ Կուչման նշել է, որ լինելով քրիստոնյա՝ ինքը գիտի «որ եղբայրների միջև լինում է թշնամություն և նույնիսկ ատելություն», և որպես օրինակ է բերել աստվածաշնչյան Հին Կտակարանի պատմությունը Կայենի և Աբելի մասին։

«Կայենը սպանեց Աբելին… Ուկրաինան այլևս եղբայր չունի. Ռուսաստանը Կայենն է»,- ասել է նա՝ հավելելով, որ «երբ եղբայրը դառնում է թշնամի, դա ավելի վատ է, քան դավաճանությունը»:

Կուչման երկու երկրի միջև փլուզված հարաբերությունների պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Նախկին նախագահի խոսքով՝ Կիևը միշտ ցանկացել է հավասար և բարեկամական հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, «թեև հիմա դա անհեթեթ է թվում», մինչդեռ Ռուսաստանը «բոլորին բաժանում է թշնամիների և վասալների»։

Related posts

Հոսանքազրկումներ Երևանում ու մարզերում

Արարատ Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին

Մայիսյան–Հացիկ ճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան