Ուկրաինան հարձակում է իրականացրել Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանի վրա

Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը, որտեղ կիրակի գիշերը հրդեհ է բռնկվել, հարձակման է ենթարկվել Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու անօդաչու սարքերի կողմից։ Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է ուկրաինական հատուկ ծառայություններում աղբյուրը: Գործարանում բռնկված հրդեհի հետևանքով, որը վառելիք էր մատակարարում ռուսական զորքերին, վնասվել են թանկարժեք սարքավորումներ, հայտնել են աղբյուրները: «Նման օբյեկտները կարևոր թիրախ են: Ի վերջո, միայն անցած տարի ձեռնարկությունն արտադրել է ավելի քան 7 միլիոն տոննա ավիացիոն վառելիք, որն օգտագործվում էր թշնամու ռազմական ինքնաթիռների համար, որոնք ամեն օր հարձակվում են Ուկրաինայի վրա»,- ասել է BBC-ի զրուցակիցներից մեկը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունների հատուկ գործողության արդյունքում խոցվել են գործարանի մի քանի նոր կայանքներ, որտեղ վերամշակվել է նման վառելիք, ինչպես նաև հրդեհվել է նավթի մի քանի տանկեր, հայտնում են աղբյուրները։

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան