Ուկրաինայում, Իտալիայում և ևս մի քանի երկրում ՀՀ դեսպանները հետ են կանչվել. նախագահը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արմեն Եդիգարյանը հետ կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։

Վլադիմիր Կարապետյանը հետ կանչվել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Արմեն Սարգսյանը հետ կանչվել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Արմեն Սարգսյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։

Հրաչյա Փփլադյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Related posts

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Թուրքիան ներդնում է արհեստական բանականությամբ աշխատող հեռուստատեսային մոնիթորինգի համակարգ