Ուկրաինայի քաղաքացիական բնակչության կորուստները գագաթնակետին են հասել մայիս և հունիս ամիսներին. Դիկառլո

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված տվյալների համաձայն՝ ռուսական հարձակումների հետևանքով Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի միտում է նկատվում արդեն երրորդ ամիսն անընդմեջ։

ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելությունը մայիսին Ուկրաինայում գրանցել է 274 քաղաքացիական մահվան դեպք, հունիսին՝ 265, ևս 1816 մարդ վիրավորվել է։

Մտահոգիչ է նաև հուլիսը: Ամսվա առաջին շաբաթվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 93 քաղաքացիական անձ, 500-ը վիրավորվել են:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկառլոյի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր պաշտպանվող երկրում մահացել է առնվազն 16402 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 802 անչափահաս, վիրավորվել է 48428 մարդ:

Դրա հիման վրա Դիկառլոն կոչ է արել անհապաղ և անվերապահորեն հրադադար հաստատել Ուկրաինայում։ «Այն պետք է հանգեցնի արդար, երկարատև և համապարփակ խաղաղության՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի»,- նշել է պաշտոնյան։

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները