Ուկրաինայի ուղղությամբ այս գիշեր արձակվել է 208 անօդաչու թռչող սարք և 27 հրթիռ

Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանին. զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել է:

Տեղական իշխանությունների տվյալով՝ Դնեպրում հարվածի տակ են հայտնվել բազմահարկ շենք և արդյունաբերական ձեռնարկություններ, հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում:

Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 208 անօդաչու թռչող սարք և 27 հրթիռ: Նշվում է, որ 10 հրթիռ և 25 անօդաչու թռչող սարք հասել են թիրախներին, մնացածը խոցվել են:

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները