Ուկրաինայի հետախուզությունը ստանձնել է Ղրիմում զինափորձարանի պայթեցման պատասխանատվությունը

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը Ղրիմում զինամթերքի պահեստի պայթյունն անվանել է հետախուզության և Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողություն։ Այդ մասին գրում է Strana.ua-ն։

Բուդանովը շնորհակալություն է հայտնել տեղի բնակիչներին՝ պահեստների գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև տեղի ունեցած պայթյունների տեսագրությունը տրամադրելու համար։

Ղրիմի Կիրովսկի շրջանի զինափորձարանի զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի մասին հայտնի է դարձել հուլիսի 19-ի վաղ առավոտյան։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Telegram-ի իր ալիքում հաստատել է հրդեհի փաստը, ռուսական կողմը միջադեպի պատճառները չի նշել։

Ակսյոնովը հայտնել է, որ վտանգի գոտուց պատրաստվում են ժամանակավոր տարհանել չորս բնակավայրի բնակիչների՝ ավելի քան 2 հազար մարդու։ Տեղակայված է օպերատիվ շտաբ, տեղում աշխատում են բոլոր մասնագիտացված ծառայությունները։

Հրշեջները շարունակում են մարել կրակը։ Բնակելի շենքերին վտանգ չի սպառնում, ըստ նախնական տվյալների, տուժածներ չկան:

«Երբ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը ստանձնեց Ղրիմում զինամթերքի պահեստի պայթեցումը, պետք է հետևեն պատասխան միջոցներ»,- ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել