Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է, հաջորդ փուլերի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել՝ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նա նշել է, որ բանակցությունները «հավանաբար կվերսկսվեն», բայց երբ՝ հայտնի չէ:

«Հասկանալի է, թե յուրաքանչյուր կողմ ինչ պետք է անի բանակցությունների հաջորդ փուլից առաջ, որպեսզի հաջորդ փուլը հաջող լինի»,- ընդգծել Է Ուշակովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման թեման չափազանց բարդ է, և խաղաղության համաձայնագրի հասնելը երկար ժամանակ կպահանջի:

Related posts

Գյումրիում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դեսպանների աշխատաժողովը

Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից

Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով