Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները Կիևում նշել են Վարդավառը

Կիրակի՝ հուլիսի 24-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Կիևի Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցված Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի, տոնական պատարագին: Այս մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Պատարագից հետո Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են եկեղեցու բակում, ավանդույթի համաձայն միմյանց վրա ջուր լցնելով նշել Վարդավառը, այդ թվում հյուրասիրության սեղանների շուրջ:
Նույն օրը եկեղեցու տարածքում Ուկրաինայի հայ բժիշկների միավորման կողմից կազմակերպվել էր ընդունելություն և բժշկական խորհրդատվության տրամարդրում ցանկացողների համար»,- նշված է գրառման մեջ:

🇦🇲 Կիրակի՝ հուլիսի 24-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել…

Опубликовано Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні Воскресенье, 24 июля 2022 г.

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները