Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին մահացած են գտել

Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն Է ստացել, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում մահացած հայտնաբերել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին:

«Կանխապես իրավապահ մարմինները որոշել են, որ տղամարդը ճանապարհին իրեն վատ Է զգացել տաքսիում, նրան շտապ օգնության բժիշկները փորձել են հոսպիտալացնել, բայց արձանագրել են մահ: Այժմ ոստիկանները դեպքի վայրում անցկացնում են անհրաժեշտ նախնական հետաքննչական գործողությունները ժողովրդական պատգամավորի մահվան հանգամանքները պարզելու համար: Նրա մարմինն ուղարկվելու Է դատաբժշկական փորձաքննության, ինչը պետք Է պարզի մահվան պատճառը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Focus.ua լրատվականի հաղորդմամբ՝ պատգամավորին անգիտակից վիճակում հայտնաբերել են տաքսիում այն ժամանակ, երբ ոստիկանները կանգնեցրել են մեքենան ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման պատճառով:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Փրկարարները Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի