Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետեւանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը:

«Օգոստոսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները Նիկոպոլ բնակավայրի կողմից 152 միլիմետրանոց հրանոթներից գնդակոծել Է Զապորոժիեի ատոմային Էլեկտրակայանը»,-հայտնել Է Միզինցեւը՝ հանդես գալով օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Հարվածների հետեւանքով մասնակիորեն վնասվել Է սեփական կարիքների ջերմաԷլեկտրակայանը եւ միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել Է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել եւ ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել Է Միզինցեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related posts

Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում գրավադրված լինելու տեղեկություններին

Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

Նվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, Իսրայելին դատապարտելն է, աջակցությունը դադարեցնելը. ՄԱԿ-ում Իրանի դեսպան