Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր. Ղարիբաշվիլի

Կիևին և Քիշնևին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում: Այս մասին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը նշել է, որ որևէ մեկը չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 անգամ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։ Նրա խոսքով՝ թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։

«Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված է եղել առկա քաղաքական իրավիճակով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Related posts

Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ