Ուկրաինային ժամանակին ռազմական օգնություն ցուցաբերելը թույլ կտա այս տարի ավարտել մարտերը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ Կիևին ժամանակին ռազմական օգնություն ցուցաբերելը թույլ կտա մարտական գործողություններն ավարտել մինչև 2022 թվականի վերջը:

«Եթե մեր գործընկերների հզոր սպառազինությունը ժամանակին գա մեզ մոտ, և եթե հաջողությունն ու Աստված մեր կողքին լինեն, մենք կարող ենք շատ բանի հասնել մինչև տարեվերջ և դադարեցնել այս պատերազմը։ Մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմի ռազմական մասը»,- հայտարարել է Զելենսկին:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Ուկրաինա: «Ուկրաինացիներն աջակցում են ԱՄՆ-ին, ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը շատ բարձր է, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների նկատմամբ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ