Ուկրաինական ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ ոչնչացրել է մերձմոսկովյան նավթամուղը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ շարքից հանել է Մոսկվայի Ռամենսկի շրջանի «Օղակաձև» նավթամուղը: Գերատեսչությունում խողովակաշարը անվանում են ՌԴ «գերկարևոր ռազմական օբյեկտ», որը ռուսական բանակին ապահովում էր պատերազմ վարելու ռեսուրսներով: «Բոլոր երեք ճյուղերը, որոնցով ագրեսորը տեղափոխում էր բենզին, դիզել և ավիացիոն վառելիք, հաջողությամբ և միաժամանակ պայթել են»,- փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտնել էր, որ մեկ գիշերվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի վրա 11 ուկրաինական դրոն է խոցվել, սակայն խողովակաշարի վրա հարձակման հաստատում այս պահին չկա:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին