Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերը կկապի Օդեսան և Լվովը Երևանի հետ

Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունը թույլատրել է ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերին թռիչքներ սկսել 16 չարտերային և 13 կանոնավոր ուղղություններով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «AnalitikaUA»-ն, սա ուկրաինական արդեն երրորդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան։

Ներկայում Երևան են թռնում МАУ և SkyUp ավիաընկերությունները։

«Կիևից կանոնավոր չվերթներն իրականացվելու են դեպի Բուրգաս, Հերակլիոն, Ռոդոս, Բաթում, Արակսոս, Ալիկանտե, Բարսելոնա, Տիրանա, Վառնա և Լառնակա։ Ավիաընկերությանը թույլ են տվել կանոնավոր չվերթներ իրականացնել նաև Օդեսայից Թբիլիսի և Երևան, Լվովից դեպի Երևան։ Չարտերային թռիչքները լինելու են Կիևից Մարսա Ալամ, Մոմբասու, Հուրգադա, Շարմ-էլ-Շեյխ, Անթալիա, Բոդրում և Տիվատ»,- հայտնել են Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունից։

Մամուլի ասուլիսի ժամանակ Bees Airline-ի ղեկավարությունը հայտնել է, որ դեպի Հայաստան և Վրաստան կանոնավոր չվերթները կմեկնարկեն մայիսին։

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին