Ուկրաինական ԱԹՍ-ներն Ազովի ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմի» 8 լցանավերի

Հուլիսի լույս 8-ի գիշերը Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը միաժամանակ հարվածել են ռուսական ութ լցանավերի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին, գրում է The Insider-ը։ Նա նշել է, որ լցանավերը հարձակման են ենթարկվել Ազովի ծովում։ Բրովդին հրապարակել է հարվածների տեսանյութը և ներկայացրել խոցված յոթ լցանավերի անունները՝ Վեներա-3 (IMO: 9599353) Սանար-1 (IMO: 9332389) Սանար-17 (IMO: 9640554) Կլիմեն (IMO: 9376593) Մորաքույրներ (IMO: 9540352) Ալեքսեյ Սավրասով (IMO: 9645061) Պենելոպա (IMO: 9540364): Ութերորդ լցանավի անունը չի պարզվել։ Բոլոր թվարկվածները ռուսական դրոշի ներքո են եղել։ Հարվածի տակ են հայտնվել նաև մեկ բեռնատար նավ ու մեկ լաստանավ։ Բրովդին իր գրառման մեջ այս հարձակումն անվանում է «Ղրիմի համար բենզինի պայքար». ակնհայտ է, որ դրանք վառելիք էին տեղափոխում բռնակցված թերակղզի, որտեղ ներկայում բենզինի պակաս կա։ Հարձակման պահին լցանավերի ճշգրիտ գտնվելու վայրը պարզ չէ. իրական ժամանակում դրանց գտնվելու վայրը փոխանցող տրանսպոնդերներն անջատված են եղել։ Starboard Maritime Intelligence-ի տվյալների համաձայն՝ ամենավերջին AIS տվյալները «Մորաքույրներ» լցանավից են։ Հուլիսի 6-ի երեկոյան այն հայտնվել է ռադարի էկրանին Եյսկի մոտակայքում։ Քաղաքի նավահանգստում նավթային տերմինալ կա։ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նավերի վրա հարձակումների մասին հաղորդագրությունները։

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նոր հրամանատարին

Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին