Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի ճանապարհ լինել. Նեդ Փրայս

Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանումը և կոչ անում չշարունակել ռազմական գործողությունները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Նեդ Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացին։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցից հետո այժմ գտնվում է Վիեննայում՝ հանդիպելու ԵԱՀԿ համախոհ գործընկերներին։

Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) – Նաև կոչ ենք անում դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումն ու լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի ճանապարհ լինել, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում բարձր մակարդակի շարունակական շփումները օգնեցին կողմերին հասնել հրադադարի։ Շարունակում ենք ներգրավված լինել և քաջալերել տևական խաղաղության համար անհրաժեշտ աշխատանքներին։ Կրկնեմ՝ ռազմական կարգավորում լինել չի կարող։

Related posts

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան