Ուժեղ հրդեհներ Պորտուգալիայի արևմուտքում. կան զոհեր

Պորտուգալիայի կենտրոնական մասում հրշեջ մեքենայի բռնկման հետևանքով երեք հրշեջ է մահացել՝ զոհերի թիվը հասցնելով 7-ի։

Ավելի վաղ հայտնել էին, Պորտուգալիայի արևմտյան Ավեյրո շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է մահացել։ Հրդեհը քանդել է տներ, փակվել են ճանապարհները, բնակիչներին տարհանել են։

Հրշեջները շարունակում են պայքարել հրե տարերքի դեմ, սակայն կրակի նոր օջախների առաջացումը բարդացնում է նրանց խնդիրը: Ավելի քան 5000 հրշեջ, ինչպես նաև 600 տրանսպորտային միջոց և 32 ինքնաթիռ է ներգրավված մի քանի ճակատում մոլեգնող կրակի դեմ պայքարի համար:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ը 8 հրշեջ ինքնաթիռ է ուղարկում Պորտուգալիայի արտակարգ իրավիճակների ծառայություններին աջակցելու համար։

Related posts

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը