Ուժգին քամին տապալել է ծառեր, վնասել՝ տանիքների թիթեղներ. արտակարգ դեպքեր Երևանում ու մարզերում

Հուլիսի 15-ին՝ ժամը 18:08-ից, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղի ամրացման աշխատանքներ և կանխել երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգը։

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Շիրակի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 4, Լոռու մարզում՝ 4 դեպք։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։

Related posts

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Հայհոյանքներ, մեղադրանքներ, սպառնալիքներ․ ինչո՞վ կհիշվի այս քարոզարշավը

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով