Ուժգին երկրաշարժերի վտանգ չի կանխատեսվում

Օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:44-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի եւ Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Շիրակցիներից շատերը երկրաշարժը զգացել են ինչպես բարձրահարկ շենքերում, այնպես էլ սեփական տներում:

Related posts

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները