Որևէ խոչընդոտ չենք տեսնում ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին:

«Մենք ողջունում ենք Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ցավում ենք, որ Հայաստանը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ-ը: Նրանք իրենք են որոշում, թե ինչ է իրենց պետք և ինչը՝ կարևոր, մենք պարզապես համարում ենք, որ ՀԱՊԿ-ն օգտակար է անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։ Այս երկու կառույցներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է Զախարովան։

Related posts

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. կա՞ Հայաստանից ավելի լավ ընկեր. Իրանի փոխնախագահ