Որպես դաշնակից՝ միշտ պատրաստ ենք թիկունք լինել՝ ելնելով Երևանի պահանջմունքներից. Զախարովան՝ հեղեղների ֆոնին ՀՀ-ին օգնություն առաջարկելու մասին

Որպես դաշնակից՝ միշտ պատրաստ ենք թիկունք լինել՝ ելնելով Երևանի պահանջմունքներից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լոռիի և Տավուշի մարզերում ավերիչ հեղեղների ֆոնին ՀՀ-ին օգնություն առաջարկելու մասին հարցին:

Նա նշել է, որ Երևանը դրական արձագանք է տվել ՌԴ ԱԻՆ-ի և ՌԴ ՊՆ-ի օգնության առաջարկներին:

«Մենք իսկապես դրական արձագանք ենք տեսել և նորից կրկնում ենք՝ արված բոլոր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ և որպես դաշնակից՝ միշտ պատրաստ ենք թիկունք լինել՝ ելնելով Երևանի պահանջմունքներից», – ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին անմիջապես միացել է Մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտորնը, օգնելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ ՊՆ-ն՝ ի դեմս ՀՀ-ում 102-րդ ռազմառազայի:

Related posts

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ