Ով կփոխարինի Ազգային ժողովում պատգամավոր Գուրգեն Արսենյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։

Պատգամավորին հաջորդող համարը Արմենուհի Ղազարյանն է, որն այժմ Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս սակայն նշել է, որ իր պատգամավորական մանդատը վերցնելու վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունի, ուստի վաղ է համարում այդ մասին խոսելը։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը